Բուլղարիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել փորձով եվրաինտեգրման ասպարեզում30 հոկտեմբերի 2007 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Խնդրելով իր ողջույնը փոխանցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին` նախագահ Պարվանովը բարձր գնահատական տվեց նոր որակ ստացած երկկողմ հարաբերություններին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումերի, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի ներքին վիճակը, խոսեց մայիսին խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի հարաբերակցության, նաեւ երկրի տնտեսական բարեփոխումների մասին: Գեորգի Պարվանովը իր երկրի պատրաստակամությունը հայտնեց փորձ փոխանակելու եվրոպական ինտեգրման ուղղությամբ:Սոֆիայում` ՀՀ դեսպանության նոր շենքում, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանում ընթացող բարեփոխումները, խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին: Նախարարը ՀՀ Հատուկ անձնագրեր տվեց Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանին եւ նրա տիկնոջը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |