Հուլիս-օգոստոսին ամենապահանջված ուղղությունների ավիատոմսերի արժեքը հայտնի է

Հուլիս-օգոստոսին ամենապահանջված ուղղությունների ավիատոմսերի արժեքը հայտնի է

PanARMENIAN.Net - 2017-ի ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հուլիս-օգոստոս ամիսների համար գների ուսումնասիրություն: Ստորև ներկայացված են հանգստի և գործնական այցերի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2017թ. հուլիս և օգոստոս ամիսների համար:

Հուլիսին կգործեն հետևյալ գները հետևյալ ուղղություններով՝ Մոսկվա ($212.00), Դուբայ ($290.00), Աթենք ($290), Հռոմ ($367), Վիեննա ($345), Փարիզ ($340), Լոնդոն ($521), Բարսելոնա ($397), Նյու Յորք ($740), Պեկին ($638), Լոս Անջելես ($831):

Օգոստոսին կգործեն հետևյալ գները հետևյալ ուղղություններով՝ Մոսկվա ($209), Դուբայ ($283), Աթենք ($272), Հռոմ ($386), Վիեննա ($345), Փարիզ ($310), Լոնդոն ($431), Բարսելոնա ($397), Նյու Յորք ($772), Պեկին ($532), Լոս Անջելես ($831):

Նշված գներն ակտուալ են ապրիլին ամրագրելու դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---