ՍԴ-ն մերժել է «Քաղաքացի դիտորդի»՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը21 ապրիլի 2017 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիմումը և վերադարձրել այն: Այս մասին հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները: «Սահմանադրական դատարանը մերժել է պահանջը՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ», - ասել է Եգորյանը: Նա տեղեկացրել է նաև, որ ՍԴ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ այդ հարցը քննության հանձնել դատական կազմին: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |