ՀԴԲ-ն եւ ՄԻ6-ը կօգնեն Ադրբեջանին պայքարել ահաբեկիչների դեմ30 հոկտեմբերի 2007 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՀԴԲ-ն ու Մեծ Բրիտանիայի ՄԻ6-ը առաջարկել են ադրբեջանցի գործընկերներին օգնել ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրներին: Մասնավորապես, այդ երկրների հատուկ ծառայությունները ցանկություն են հայտնել հետաքննել վահաբիտների կողմից հնչած վերջին ահաբեկչական սպառնալիքները Ադրբեջանում արեւմտյան դեսպանատների հասցեին: Իր հերթին, ԱՄՆ դեսպանատանը առկա աղբյուրները չեն բացառել ՀԴԲ մասնագետների ներգրավումը այդ իրադարձությունների հետաքննության գործում:Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում կանխվել են մի շարք խոշոր ահաբեկչություններ արտասահմանյան դեսապանտներին եւ պետական հաստատություններին մերձակա տարածքներում: Ինչպես հաղորդել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում, հատուկ գործողության արդյունքում հաջողվել է ձերբակալել չորս գրոհայինների, եւս մեկը ոչնչացվել է: Խմբի մյուս անդամներին այժմ փնտրում են: Նրանց գլխավոր նպատակը ԱՄՆ դեսպանատունն էր: Մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում վախենում են, որ ահաբեկչական սպառնալիքը դեռ կա: Այսպես, բրիտանական դեսպանատունը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը, իսկ ամերիկյանում փակվել է հյուպատոսական բաժինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |