Մ Հարությունյանն ու Ա.Սերդյուկովը հաստատել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության պլանը 2008 թվականի համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանն առընչվող մի շարք հարցեր: Այցի արդյունքում ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները հաստատեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջեւ 2008թ. համագործակցության պլանը եւ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժության նախապատրաստման պլանը:



Հանդիպման վերջում ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմական համագործակցության զարգացման եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի համար Միքայել Հարությունյանը եւ Անատոլի Սերդյուկովը միմյանց հանձնեցին երկու երկների պաշտպանության նախարարությունների հուշամեդալները:
 Ուշագրավ
---