Արցախում Ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ Ջահերով երթ է անցկացվել![]() 24 ապրիլի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում ապրիլի 23-ին կայացել է ավանդական Ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող, հաղորդում է «Արցախպրեսը»: Ճանապարհին երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, ինչպես նաև դատապարտող պաստառներ են պարզել՝ «Հայ զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը», «Թուրքը մարդասպան է, ազերին՝ ոճրագործ» վերտառությամբ, և վանկարկել են՝ «ճանաչում», «հատուցում»: Զանգակատուն-հուշակոթողի մոտ երթի մասնակիցների համար ցուցադրվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող տեսանյութ, որից հետո ելույթով հանդես է եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: «Այսօր Սիդնեյում, Օտտավայում, Թեհրանում, Լոս-Անջելեսում և աշխարհի այլ քաղաքներում տեղի է ունենում ոգեկոչման արարողություն: Հայրենիքը կորցրածների սերունդներն այսօր պահանջատեր են: Ի տարբերություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների՝ մենք ապրում ենք մեր հայրենիքում և 1991-92 թվականներին մենք կերտել ենք մեր պետականությունը՝ ի դեմս Արցախի և Հայաստանի Հանրապետությունների: Արցախյան պահանջատիրությունը փրկեց արևելահայությանը նոր Ցեղասպանությունից և 2016 թվականին մեր պետականությունը պահպանողները նորից իրենց կամքի ուժով, հերոսությամբ, անձնազոհությամբ կանխեցին մի նոր Ցեղասպանություն և ցույց տվեցին աշխարհին, որ այլևս չեն կարող հենց այնպես բնաջնջել հային, քանի որ այսօր ունենք և՛ պետականություն, և՛ բանակ: Մենք պահանջում ենք ճանաչում, հատուցում, արդարություն և մեր Հայրենիքը»,- ասել է Հովհաննիսյանը: Ջահերով երթին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և Ստեփանակերտի բնակիչներ: Կարդացեք նաև՝Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել Ազատություն հրապարակում այրվել է Թուրքիայի դրոշն ու մեկնարկել Ջահերով երթը ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |