Ցույցեր, պատարագ Իսրայելում՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ![]() 24 ապրիլի 2017 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Թել Ավիվում մոտ երեք հարյուր հայ ցուցարար բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի դիմաց: Նրանք երթով այստեղ էին եկել Պետօպերայի շենքի մոտից Թել Ավիվի կենտրոնական փողոցներով՝ դրոշներով ու պաստառներով: Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Երուսաղեմում, այստեղ նաև պատարագ է մատուցվել: Եղեկեցական արարողություն է ծրագրված նաև Թել Ավիվում՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցում, ուր թուրքական դեսպանատնից կրկին երթով շարժվելու են հայ ցուցարարները: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները Իսրայելի հայաշատ քաղաքներում շարունակվելու են ամբողջ օրը․ կկազմակերպվեն մոմավառություններ, այլ միջոցառումներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |