Վրաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել կոնֆլիկտային գոիտիներից ռուս խաղաղապահների դուրս բերման մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունը քաղաքական որոշում են ընդունել երկրի կոնֆլիկտային գոիտներից ռուս խաղաղապահների դուրս բերման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է այսօր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երկրի իշխող «Համազգային շարժում» կուսակցության անդամների, ՆԳՆ, ՊՆ եւ ԱԳՆ ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո: «Խաղաղապահների դուրս բերման մասին որոշումն ընդունվել է: Ինչ վերաբերում է դուրս բերման կոնկրետ ժամկետներին, խորհրդակցությունները շարունակվում են միջազգային հանրության եւ գործընկերների հետ, որպեսզի դա նրանց համար անակնկալ չդառնա»,- ասել է վրացական խորհրդարանի խոսնակը:



Ինչպես ՌԲԿ-ին բացատրել են Վրաստանի խորհրդարանում, երկրի կոնֆլիկտային գոտիներում խաղաղապահների հետագա ներկայության աննպատակահարմարության մասին որոշումը կայացվել է օրենսդիր մարմնի կողմից ավելի վաղ, եւ հավելյալ փաստաթղթի ընդունման կարիք չկա: Խաղաղապահները հատուկ տեղեկացվելու են դուրս բերման ժամկետների մասին: Ներկա դրությամբ, Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում մի շարք արտասահմանյան պետությունների հետ ռուս խաղաղապահներին արտասահմանյան պետությունների խաղաղապահների խառը կոնտինգենտով փոխարինելու հարցով, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---