ԶԼՄ-ներ. Շարապովան կարող է wild card ստանալ «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի համար![]() 25 ապրիլի 2017 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի», կազմակերպիչները մտադիր են հատուկ հրավեր (wild card) տրամադրել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար: «Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում: Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռուս թենիսիտուհու և Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլիի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Շարապովային wild card-ի տրամադրման հնարավորությունը՝ հիմնական մրցումների և որակավորման փուլին մասնակցելու համար, գրում է ՏԱՍՍ-ը բրիտանական The Telegraph-ի վրա հղումով: Ավելի վաղ Ջուդիչելլին հայտնել էր, որ Ֆրանսիայի բաց առաջնության կազմակերպիչները որոշում կկայացնեն մայիսի 15-ին: 2016-ի մարտի սկզբին Շարապովան խոստովանել էր, որ արգելված մելդոնիում է ընդունել: Թենիսի միջազգային ֆեդերացիան որակազրկեց նրան 2 տարով, սակայն Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը կրճատեց որակազրկման ժամկետը մինչև 15 ամիս: Որակազրկման ժամկետը սպառվում է 2017-ի ապրիլի 26-ին: «Ռոլան Գարոսը» տեղի կունենա Փարիզում մայիսի 22-ից հունիսի 11-ը: Շարապովան հաղթել է այդ մրցաշարում 2012-ին և 2014-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |