Արգենտինայի փոխնախագահ. Ցեղասպանության հիշատակումն օգնում է կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը![]() 25 ապրիլի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հիշատակում նօգնում է կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը մարդկության պատմության ընթացքում: Այս մասին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իր ելույթում հայտարարել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետին: «Երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, մենք նաև խոսում ենք մարդկության նկատմամբ գործած հարձակման մասին», - նշել է նա՝ հիշեցնելով, որ Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007թ-ին՝ ընդունելով № 26199 օրենքը, հաղորդում է Prensa Armenia-ն: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |