RSF. Մամուլի ազատության սանդղակում ՀՀ-ն նահանջել է 5 հորիզոնականով

RSF. Մամուլի ազատության սանդղակում ՀՀ-ն նահանջել է 5 հորիզոնականով

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders- RSF) կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը դիրքերը զիջել է 5 հորիզոնականով՝ 180 երկրի շարքում նախորդ տարվա 74-ի փոխարեն հայտնվելով 79-րդ հորիզոնականում:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ում տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, իսկ հետաքննական լրագրությունը զարգանում է առցանց լրատվականներում:

Նաև նշվում է, որ հեռարձակվող ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման հետ կապված խնդիրներ կան:

Զեկույցում նշվում է, որ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ բռնության գործադրման դեպքերը շարունակվում են և «անպատիժ են մնում»:

Հարևան երկրներից ցանկում լավագույնը Վրաստանի արդյունքն է՝ 64-րդ հորիզոնական, իսկ Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխանաբար, 162-րդ, 155-րդ и 165-րդ տեղերում են:

ԱՄՆ վարկանիշը նվազել է 2 հորիզոնականով. այժմ այն զբաղեցնում է 43-րդ տեղը: ՄԹ-ն նույնպես 2 տեղով նահանջել է՝ հայտնվելով 40-րդ տեղում: ՌԴ-ն պահպանել է տեղը վարկանիշային աղյուսյակի ստորին հորիզոնականներում և 148-րդն է:

Առաջին տեղում Նորվեգիան է, 2-րդում՝ Շվեդիան, 3-րդը Ֆինլանդիան է: Ցանկի մյուս ծայրում Սիրիան է(177), Թուրքմենստանը(178), Էրիթրեան(179) ու ԿԺԴՀ-ն(180):

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է Փարիզում 1985-ին։ Նպատակն է՝ պայքարել ինտերնետում գրաքննության դեմ, լրագրողների խոսքի ազատության համար։ Ամեն տարի ընկերությունը հրապարակում է նաև «Ինտերնետի թշնամի» երկրների ցուցակը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---