Uber-ն օդային ավտոմատ տաքսիի աշխատանքային մոդելը կներկայացնի 2020-ին![]() 26 ապրիլի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Uber ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է համագործակցել միանգամից մի քանի ավիաարտադրողների հետ, որոնց հետ մտադիր է մինչև 2020թ. մշակել և փորձարկել ավտոմատ օդային տաքսիների համակարգը: Ըստ Uber-ի մենեջերների, նոր համակարգը կփորձարկվի 2 քաղաքում՝ Դուբայում և Տեխասի Դալլաս քաղաքում: Թռչող էլեկտրամեքենաների բուն կոնստրուկցիայի մշակումն արդեն ընթացքի մեջ է՝ մասնակցում է Embraer and Bell Helicopter ընկերությունը, գրում է BBC-ին: Չնայած, որ այդ հայտարարությունը գիտաֆանտաստիկ է թվում, սակայն, ընկերությունը մտադիր է ցուցադրել առաջին աշխատանքային մոդելը՝ Uber Elevate Network-ը, 2020-ին Դուբայում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսում: Հավանաբար, ուղևորները կկարողանան օգտվել թռչող տաքսիներից ավելի ուշ՝ 2023-ին: Թեև տեխնոլոգիան դեռ փորձարկված չէ, ընկերության ղեկավարությունը կարծում է, որ ժամանակի հետ ավտոմատ օդային տաքսիով ուղևորությունները մոտավորապես նույնքան կարժենան, որքան այժմ ուղևորությունը սովորական մեքենայով: Նոր համակարգի մշակման մասին սկսեցին խոսել 2016-ի հոկտեմբերին: Ըստ հեղինակների մտահղացման, օդային ավտոմեքենաները վայրէջքն ու թռիչքն իրականացնելու են ուղղահայաց, ինչպես ուղղաթիռը, բայց աշխատելու են նվազագույն աղմուկով, իսկ վնասակար արտանետումներ ընդհանրապես չեն լինի: Այժմ ընկերությունը լուրջ գումարներ է ներդնում առանց վարորդի գործի դրվող, ամբողջությամբ ինքնաբավ ավտոմեքենաների մշակման մեջ: Ընկերության դեմ նույնիսկ արդեն հայց է հարուցվել այդ տեխնոլոգիայի օգտագործման ժամանակ մտավոր սեփականության ոլորտում իրավունքների խախտման հետ կապված: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |