Ռուսաստանի դիվանագիտությունը փորձում է վերածնել ԽՍՀՄ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում 1 նոյեմբերի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դիվանագիտությունը փորձում է վերածնել ԽՍՀՄ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն այժմ սպասում է իրադարձությունների զարգացմանը, սակայն ԽՍՀՄ-ն միշտ աջակցել է քրդերին: Հիշեցնեմ, որ Իրաքի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հայրը եղել է ՊԱԿ-ի գործակալ եւ, անկասկած, հին կապերը մնացել են»,-ընդգծել է Սաֆրաստյանը: Նա նաեւ նշել է, որ ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում դեռեւս հաստատուն են: «Հայաստանում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմակայանը, տնտեսական հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Սակայն ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում, փորձելով դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից»,-ասել է Սաֆրաստյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |