ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում![]() 26 ապրիլի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով, ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հստակ: «Այդպիսի շփումների հավանականություն կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին»,-ասել էր նա:Զախարովան չէր բացառել, որ ղարաբաղյա կարգավորման ընթացքը կարող է քննարկվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |