ՀՀ ԱԳՆ ղեկավարը համաձայն չէ այն հայտարարության հետ, թե «Հայաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում Ղարաբաղի հարցում» 1 նոյեմբերի 2007 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությանը, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում հնչեցրել էր երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հանրահավաքին հնչել է նաեւ իմ անունը, բայց ես սա անձնական մեղադրանք կամ քննադատություն չեմ ընդունում, բայց, համենայն դեպս, քննադատություն է վարված քաղաքականությանը: Ժամանակը կգա, եւ կարծում եմ, որ դա շուտով կլինի, կետ առ կետ այդ բոլորին կարելի է պատասխանել, որպեսզի ժողովուրդը կարողանա ավելի լավ հասկանալ եւ իր եզրակացությունները անել», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին` ընդդիմության հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը, նշելով նաեւ արտգործնախարար Օսկանյանի անունը, ասել էր. - «Հայաստանի իշխանությունները տասը տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ` իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է` ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |