Քոնդոլիզա Ռայս. ՔԱԿ-ը նաեւ ԱՄՆ-ի թշնամին է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խոստացել է պաշտոնական Անկարային արդյունավետ միջոցներ ձեռնարկել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-ի) դեմ: ՔԱԿ-ը նաեւ ԱՄՆ-ի թշնամին է: Սակայն մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է իրապես արդյունավետ միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Ռայսը Իռլանդիայի օդակայանում:



Նրա խոսքերով, արդյունավետ միջոցները ենթադրում են այնպիսի գործողություններ, որոնք կարող են շտկել իրավիճակը, սակայն ոչ վատթարացնել այն: «Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցը չպետք է այնպիսի գործողություններ ձեռնարկի, որոնք կարող են հանգեցնել ապակայունացման Հյուսիսային Իրաքում»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:



Ռայսը Անկարա է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հետ բանակցելու նպատակով: Ի դեպ, Էրդողանը հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



Նշենք, որ Թուրքիան նախկինում արդեն բազմիցս է սպառնացել ներխուժել Հյուսիսային Իրաք քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություն անցկացնելու համար: Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի կեսերին լիազորություններ է տվել Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու համար, որտեղ, ըստ զինվորականների տվյալների, կենտրոնացած են ՔԱԿ-ի շուրջ 3 հազար անջատողականներ: Ներկայումս Իրաքի եւ Թուրքիայի սահմանում տեղակայված է 100-հազարանոց բանակային խմբավորում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---