Թուրքական Galatasaray-ը հետաքրքրված է ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով![]() 27 ապրիլի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել է թուրքական Galatasaray ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում: Galatasaray-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից, Fotospor թուրքական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին Galatasaray-ի սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ և հոկտեմբերից հետևում են նրա խաղերին: Թուրքական կայքը հայ ֆուտբոլիստի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին: Թուրքական այլ՝ Բեշիկթաշ ակումբի համար խաղում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Ֆուտբոլիստը հիասթափված է ակումբում իր կարգավիճակից: Բանն այն, որ նա երկար ժամանակ չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում և չի մասնակցել խաղերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |