Կոլորադոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 27 ապրիլի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: Ըստ բանաձևի՝ Կոլորադոյում ապրիլի 26-ն այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է լինելու: Բանաձևում նշվում է. «Մենք աջակցություն ենք հայտնում Հայաստանի և հարևան երկրների միջև կառուցողական և կայուն հարաբերություններին՝ հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների գիտակցման վրա»: Կարդացեք նաև՝ Չեխիայի նախագահը չի վերանայի իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում Կոլորադոն նահանգ է ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 270 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Դենվեր։ ԱՄՆ նահանգների մեջ Կոլորադոն տարածքով 8-րդն է, իսկ բնակչությամբ 22-րդը։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |