Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին հիշեցրել է Թուրքիայի ռազմավարական կարեւորության մասին 2 նոյեմբերի 2007 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիայի եւ Եվրամիության բանակցություններում «դժվար ժամանակներ» են հասել` կապված ԵՄ մի շարք անդամ երկրների, հատկապես Ֆրանսիայի լուրջ առարկությունների հետ, Եվրահանձնաժողովը քայլեր է ձեռնարկում, ուղղված նրան, որպեսզի ԵՄ-ում հասկանային ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գրծընթացի շարունակության կարեւորությունը: Եվրահանձնաժողովը Եվրամիության երկրներին հիշեցրել է Թուրքիայի ռազմավարական կարեւորության մասին, հիմնավորելով դա նրանով, որ այդ կարեւորությունը աճել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: Առաջնային ուղղությունների ցանկում, որոնցում Թուրքիան կենսական կարեւորություն ունեցող դեր է խաղում ԵՄ շահերի համար, էներգետիկան է, խաղաղապահ առաքելությունները Ավղանստանում եւ Իրաքում, միգրացիայի վերահսկումը, Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ կամուրջի անցկացումը, Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման ջանքերը, կառուցողական հարաբերությունները Իրանի հետ, ԵՄ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության վետոյի իրավունքը: Եվրահանձնաժողովը նաեւ նշում է հայկական սահմանի շարունակվող շրջափակումը, հավելելով, որ այդ հարցով Երեւանի եւ Անկարայի միջեւ հանդիպումներ են լինում` բարձր մակարդակով: «Թուրքիան խորհրդանշական քայլ է արել` Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրելով «Ակոս» հայ-թուրքական թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի թաղման արարողությանը եւ Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը: Սակայն դրանք ամուր հիմքեր չեն հարաբերությունների հաստատման համար: Թուրքիան մինչեւ հիմա Հայաստանի հետ սահմանը փակ է պահում»,- նշում է Եվրահանձնաժողովը, գրում է Turkish Daily News-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |