«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի համար գումար է անհրաժեշտ![]() 27 ապրիլի 2017 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում 2017-ին նախատեսվում է նորոգել Շիրակի մարզային գրադարանի հարեւանությամբ գտնվող շենքի փոքրիկ հատվածը: «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման համար ՀՀ մշակույթի նախարարությունը դրամաշնոր է փնտրում, հաղորդում է Գյումրիի Tsayg հեռուստատեսությունը: Մեր մանկության տանգոն` 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։ Նկարահանումները տեղի են ունեցել երկու թաղամասում։ Հիմնական նկարահանումներն անցկացվել են նախկին Գորկի 22 հասցեում: Այդտեղ են նկարահանել տան տեսարանն ու բակը։ Եվ միայն ֆիլմի շատ փոքր՝ լույսը վառելու հատվածն է նկարահանվել գյումրեցիների սիրած «Գորկայի» այգու հարևանությամբ գտնվող հայտնի պատշգամբում: © spotlight.am Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |