Թրամփ. Հավանական է, որ վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք ԿԺԴՀ հետ28 ապրիլի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին: 70-ամյա ղեկավարը շեշտել է, սակայն, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: «Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը: Այնուհանդերձ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով ստեղծված լարվածությունը կնախընտրեր խաղաղ տարբերակով լուծել: «Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել է Թրամփը: ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |