17 թուրք զինվոր է սպանվել Սիրիայի հյուսիում![]() 28 ապրիլի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու շարունակվում են քուրդ աշխարհազորայինների բախումները թուրքական բանակիմիջև: YPG քրդական ջոկատները հայտնել են Աֆրինում 17 թուրք զինվորի ոչնչացման մասին: YPG աղբյուրը հայտարարել է, որ 17 թուրք զինվոր է սպանվել, ևս 3-ը՝ վիրավորվել: YPG նաև ոչնչացրել է թուրքական բանակի զրահափոխադրիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով: Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել քրդական Աֆրին շրջանի Ռաքո և Շիյե գյուղերի մոտ: Ավելի վաղ քրդերը հայտարարել էին Թել Աբյադ քաղաքի մոտ թուրքական տանկ, զարահափոխադրիչ ու ռադարով մեքենա ոչնչացնելու մասին: Բախումները քուրդ աշխարհազորայիննրի և թուրքական բանակի միջև թեժացան ապրիլի 25-ին, երբ թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց քրդերի դիրքերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում: Թուրքիան համարում է, որ քուրդ աշխարհազորայինները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի հարվածների հետևանքով 70 քուրդ մարտիկ է զոհվել: Ընդ որում, հենց քրդական խմբավորումներն են միջազգային կոալիցիայի հետ համատեղ պայքարում սիրիական Տաբկա և Ռաքքա քաղաքների ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |