Ռուսաստանը հիմա Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակը չունի, գտնում է Պետդումայի պատգամավորը 2 նոյեմբերի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենից ճիշտը ԱՊՀ շրջանակներում կարգավորելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Կուլիկովը: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված իրադրությունից միակ ելքը միջինտեգրիացոն գործընթացների հզորացումն է. դա ավելի սերտ կապերն են հետխորհրդային տարածքում եւ ԱՊՀ-ի ամրապնդումը: Միայն նոր հետխորհդային միության շրջանկաներում է հնարավոր կարգավորել այդ հարցը»,- գտնում է Օլեգ Կուլիկովը: Նրա խոսքերով, քիչ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման շանսերը, քանի որ այդ հակամարտությունը շահավետ է արտաքին ուժերին: «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սակայն այսօր դրա ժամանակը չունի: Ռուսաստանն ավելի հրատապ խնդիրներ ունի մերձավոր արտասահմանում. Ուկրաինայի խնդիրը, հարաբերությունների սառեցումը Բելոռուսի հետ, դրանք իսլամական աշծխարհում առկա խնդիրներն են, ինչպես ավղանական գործոնի հզորցումը Հյուսիսային Կովկասում»,- ասել է պատգամավորը, հաղորդում է «Թրենդը»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |