Զախարովան «գռեհիկ» է անվանել ադրբեջանցի լրագրողների հոդվածները28 ապրիլի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումների վերաբերյալ: Հրապարակումներն ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքն են Զախարովայի տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանությանն Արցախում ձերբակալված և պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտ Դիլհեմ Ասկերովի վերաբերյալ, որը նաև ՌԴ քաղաքացի է: «Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածները: Դրանք ոչ թե վերլուծություն են կամ քննադատություն, այլ ուղղակի գռեհիկ նյութեր են: Եվ դրանից հետո խնդրո՞ւմ եք, որ ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնեմ: Այդպիսի հոդվածներից հետո նույնիսկ շփվելու ցանկություն չկա, անկեղծ ասած: Մենք բաց ենք ԶԼՄ-ների համար, սակայն ոչ ոք թույլ չի տալիս գռեհիկ արտահայտվել»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում ՌԴ ԱԳՆ-ն Դիլհեմ Ասկերովին ազատելու համար: «Դա լրագրողական աշխատանք չէ: Դա գռեհիկություն է: Չեմ կարող այլ կերպ բնութագրել: Մի բան է տեղեկացնել սեփական հանրությանը, այլ բան՝ մշտապես խնդրահարույց հարցերն օգտագործել երկու ժողովրդների և երկրների միջև հակակրանք բորբոքելու համար: Սակայն, դա նրանց չի հաջողվի: ...Անհասկանալի է, թե ինչու են լրագրողներն ուզում վնասել երկկողմ հարաբերություններին: Պետք է նրանց հարցնել, արդյոք դա օգուտ է բերում հենց Ադրբեջանին»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել էր Բաքվին դադարեցնել քարոզչական աղմուկը ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի գործի շուրջ, որին 2014-ի դեկտեմբերին Արցախում ցմահ ազատազրկման են դատապարտել: Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն միջոցներ ձեռնարկում է պաշտպանելու համար ՌԴ քաղաքացի Ասկերովին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «զգացված է ադրբեջանական ԶԼՄ-ների չթուլացող ուշադրությունից» և հավաստիացրել, որ ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքներն անկախ ազգությունից: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը սանվել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:Ադրբեջանական կողմը մշտապես փորձել է դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |