Վենետիկը կսահմանափակի զբոսաշրջիկների մուտքը. Քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին

Վենետիկը կսահմանափակի զբոսաշրջիկների մուտքը. Քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին

PanARMENIAN.Net - Վենետիկի իշխանությունները հատուկ սարքեր կտեղադրեն զբոսաշրջիկների հաշվառման համար, որոնք ամեն օր այցելում են այդ քաղաք, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Որոշումը կայացրել է Վենետիկի վարչական գործադիր մարմինը՝ ջունտան: Եթե Իտալիայի կառավարությունն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն տան, ապա շատ շուտով այն ռազմավարական կետերում, որոնցով քաղաք է մտնում զբոսաշրջիկների հիմնական հոսքը, ավտոմատ հաշվիչներ կտեղադրվեն: Խոսքն այն մասին է, որ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն ասել է լրագրողներին, որ հարկավոր է այնպես կանոնակարգել զբոսաշրջային հոսքերը, որպեսզի դրանք համատեղելի լինեն այնտեղ բնակվող մարդկանց առօրյա կյանքի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա խոստացել է միջազգային քարոզարշավ սկսել՝ բացատրելու համար զբոսաշրջիկներին, որ քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին:

2016-ի մարտին Զատկին Վենետիկ է այցելել միանգամից մոտ 300.000 մարդ, մինչդեռ քաղաքի բնակչությունն ընդամենը 270.000 է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---