Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը` ԵՊԲՀ պատվավոր դոկտոր![]() 28 ապրիլի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալասարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստանում գտնվող Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման է արժանացել: Երևանի հիվանդանոցներ կատարած շրջայցի ընթացքում Դինա Մայրեդը քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներին ներկայացրել է այդ հիվանդության դեմ պայքարի սեփական փորձը։ «Քաղցկեղի դեմ պայքարի բանաձևերից մեկը ճիշտ մոտեցումն է, մեծ համբերությունը, անսահման սերը, որը մենք պետք է տանք հիվանդեներին։ Մայրեդն ինքը հաղթահարել է որդու հիվանդությունը և այսօր ասում է, որ դա իր ընտանիքի մի էջն է եղել»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` արքայադուստրը հիվանդանոցների մանկական բաժանմունքներում ոգևորել է ծնողներին, պատմել իր ապրումների ու անցած ճանապարհի մասին` վստահեցնելով, որ քաղցկեղը հնարավոր է հաղթահարել ու շրջել կյանքի այդ էջը։ «Գիտխորհրդի որոշմամբ` տիկին Մայրեդին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվում»,- ասել է Մուրադյանը։ Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նորընտիր նախագահն է։ Նրա այցը Հայաստան կնպաստի մեր երկրի ուռուցքաբանական կազմակերպությունների (Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկա և այլն) ներգրավմանը աշխարհի խոշորագույն քաղցկեղի միությանը, որն էլ իր հերթին կնպաստի մեր երկրում ուռուցքաբանության զարգացմանը: Արքայադուստր Դինա Մայրեդը երկար տարիներ ղեկավարել է Հուսեին Թագավորի քաղցկեղի հիմնադրամը և մեծապես նպաստել է Հորդանանում ուռուցքաբանության զարգացմանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |