Այսօր Ուելսի մայրաքաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացումը 3 նոյեմբերի 2007 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի կունենա 1915-1932թթ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի եւ Ուելսի համերաշխության ընկերությունում, Ուելսը Մեծ Բրիտանիայի առաջին նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանը -խաչքար է, որի վրա ուելսերեն, հայերեն եւ անգլերեն գրված է. «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Խաչքարը կդառնա առաջին եւ դեռեւս միակ հուշարձանը Մեծ Բրիտանիայում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինի Հայ Առաքելական եկեղեցու անգլիական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, Ուելսի Միավորված ազգերի ասոցիացիայի եւ այդ գավառի Ազգային վեհաժողովի ներկայացուցիչներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |