Իրաքցի եզդիները բարդություններ ունեն Հայաստանում ինտեգրման հարցում![]() 2 մայիսի 2017 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Թոմսոն ռեյթեր» պարբերականը պատմել է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են իրաքցի եզդիները, որոնք հեռանալով Սինջարից, ապաստան են գտել տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Հայաստանում մեկ դարից ավելի բնավող 35.000 եզդիներին միացել են նաև Իրաքից փախած եզդի ընտանիքներ՝փրկվելով «Իսլամական պետության» զինյալների հետապնդումներից: Հոդվածն անդրադառնում է նորեկներից մեկին. Արան, որը չի ցանկացել իր ամբողջական անունը նշել, բազում դժվարությունների է հանդիպել Հայաստանում: «Մենք կարծում էինք, որ խաղաղություն կգտնենք այստեղ, բայց դժվարությունները շատ են: Այստեղ կարծում են, որ մենք շատ տարբեր ենք, որ մենք արդեն իսկական եզդիներ չենք»,-ասել է Արան: Հայաստանցի եզդիները կարծում են, որ իրենց եղբայրները Սինջարից չափազանց երկար ժամանակ են եղել Իրաքի իսլամական ավանդույթների ազդեցության տակ և փոխվել են: «Մեր ապրելակերպը նրանց ապրելակերպից շատ է տարբերվում: Նրանք արդեն մահմեդականներ են: Մենք վախենումենք, որ նրանք անկայունություն և ահաբեկչություն կբերեն մեր տներ»,-ասել է հայաստանաբնակ եզդի Սևակ Մուրադյանը: Փորձելով հարթել ինտեգրման դժվարությունները՝ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել Իրաքից դուրս գտնվող եզդիների ամենամեծ տաճարի կառուցմանը՝ հարգելու համար Սինջարում զոհվածների հիշատակը և հայաստանաբնակ եզդիների պատվին: 2014-ի օգոստոսին Սինջարի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստակ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |