Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը կհասնի 1,4 մլն 2 մայիսի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը մինչև տարեվերջ կավելանա 50 տոկոսով և կհասնի 1,4 միլիոնի: Այդ են վկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները: Ըստ կազմակերպության հաշվարկների, մոտ 275.000 երեխա կտառապի սննդի սուր ծանր պակասից, որը վտանգ կներկայացնի նրանց կյանքի համար: Նշվում է, որ թերսնուցումից ու սովից տառապող երեխաները 9 անգամ ավելի են ենթակա տարբեր հիվանդությունների ազդեցության: «Երաշտի, հիվանդությունների և բնակչության տեղահանումների համադրությունը մահացու է երեխաների համար, հարկավոր է շատ ավելին անել և որքան հնարավոր է արագ, փրկելու համար նրանց կյանքը»,-մեջբերում է կազմակերպությունը Սոմալիում իր ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերերի խոսքերը: Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի, երաշտի հետևանքով նաև 40.000 երեխա առավել անապահով ընտանիքներից դադարել է հաճախել պարապմունքների, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր և սնունդ հայթայթելով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |