Թուրքիան Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրել 6 նոյեմբերի 2007 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրե, այլ ոչ թե գտնվում է պատերազմի շեմին: Նման հայտարարությամբ երեքշաբթի Վաշինգթոնում ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած բանակցություններից հետո: «Որպեսզի վերջակետ դնեմ, ես կասեմ հետեւյալը. մենք պատերազմի շեմին չենք, մենք որոշում ենք կայացրել սահմանամերձ ռազմական գործողություն իրականացնելու մասին»,- հայտարարել է Էրդողանը: «Ես հատուկ ընդգծում եմ,- շարունակել է Էրդողանը, այն, ինչ մենք պատրաստվում ենք իրականացնել, գործողություն է: Դրա բնույթը լավ հայտնի է մասնագետներին եւ գլխավոր շտաբի ներկայացուցիչներին»: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ «հնարավոր չէ», որ այդ քայլը դառնա «փորձաքների առիթ» Թուրքիայի հարավ-արեւելքում եւ երկրում ընդհանրապես:Բացի այդ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «օգտագործում է բոլոր իրավունքները, որոնք նրան երաշխավորել է միջազգային օրենքը Հյուսիսային Իրաքում գործող անջատողական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը»: «Եթե ռազմական գործողություն անցկացվի, ապա այն բացառապես ուղղված է լինելու Քրդական աշխատավորական կուսակցության դեմ եւ չի վնասի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքերով, Անկարան «շատ կարեւոր է համարում հետախուզական տվյալների տրամադրումը» ԱՄՆ-ի կողմից եւ նշել է, որ «Թուրքիան իր դաշնակիցների հետ արդյունավետ համագործակցություն է սպասում PKK-ի դեմ պայքարում»: Միեւնույն ժամանակ, հայտնում են, որ կիրակի Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականները ազատ են արձակել ութ թուրք զինվորականների, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին Թուրքիայի տարածքում: Այդ մասն հայտնել է PKK-ի պաշտոնական ներկայացուցիչը: Հյուսիսային Իրաքի իշխանությունները (Քրդական ինքնավարություն) հաստատել են տեղեկատվությունը, հավելելով, որ բոլոր ազատված զինվորականները նորմալ դրությունում են գտնվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |