ԵԼՔ-ը չի բացառում գործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ![]() 2 մայիսի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ հետագայում իրենց դաշինքը կարող է գործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Եթե ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի, որ իրենք ընդդիմադիր են, մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, կառաջարկենք մեր ծրագրերը, պատրաստ կլինենք նաև իրենց ծրագրերը քննարկել»,- ասել է Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Նա նշել է, որ գործակցելու դեպքում միասին կունենան 40 մանդատ: «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ապրիլի 24-ին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |