Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների առաջնության փոխչեմպիոն![]() 2 մայիսի 2017 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում, Հայաստանի ընտրանին 15 միավոր վաստակելով փոխչեմպիոն է հռչակվել: Հավաքականի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը: Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Առաջնությունն անցկացվում էր երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում էր 50-ից բարձր մրցաշարին: Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթել է Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Հայկական թիմի անդամները արժանացել են նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |