Անկախ քրդական պետությունը կդառնա ներկա Թուրքիայի վերջը

PanARMENIAN.Net - Քրդստան անկախ պետությունն արդեն գոյություն ունի, մնում է այն իրավականորեն ճանաչել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է պատմաբան Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, քրդական պետության գոյությունը կդառնա ներկա Թուրքիայի Հանրապետության վերջը: «ԱՄՆ-ի ջանքերը միեւնույն է ոչնչի չեն հանգեցնի, եւ Թուրքիան պատերազմ կսկսի Հյուսիսային Իրաքում: Դրա արդյունք կդառնա Իրաքի դաշնայնությունը: Սակայն միայն դա չի դառնա Թուրքիայի վերջը: Թուրքիային կպայթեցնի ազգային եւ կրոնական հարցը, քանի որ քրդերին կհետեւեն այլ էթնիկ համայնքների ներկայացուցիչները, որոնք ապրում են Անկարայի լծի տակ»,- ասել է հայ պատմաբանը:



Նշենք, որ Թուրքիան ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրե, այլ ոչ թե գտնվում է պատերազմի շեմին: Նման հայտարարությամբ երեքշաբթի Վաշինգթոնում ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած բանակցություններից հետո: «Որպեսզի վերջակետ դնեմ, ես կասեմ հետեւյալը. մենք պատերազմի շեմին չենք, մենք որոշում ենք կայացրել սահմանամերձ ռազմական գործողություն իրականացնելու մասին»,- հայտարարել է Էրդողանը: «Ես հատուկ ընդգծում եմ,- շարունակել է Էրդողանը, այն, ինչ մենք պատրաստվում ենք իրականացնել, գործողություն է: Դրա բնույթը լավ հայտնի է մասնագետներին եւ գլխավոր շտաբի ներկայացուցիչներին»: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ «հնարավոր չէ», որ այդ քայլը դառնա «փորձաքների առիթ» Թուրքիայի հարավ-արեւելքում եւ երկրում ընդհանրապես:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---