Թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է 3 մայիսի 2017 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նամակ է ստացել ավիաընկերությունից: Նամակում ասվում է, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, հայտնում է Aysor.am-ը: Այդուհանդերձ, Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ «Պեգասուսի» մուտքով անվտանգության հետ կապված ընդհանրապես խնդիրներ չեն լինի։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուղևորվում են դեպի Ստամբուլ, և ուսումնասիրելով շուկան, ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մուտք գործել հայկական շուկա, բայց այս հարցը ներկայումս անորոշ ժամկետով հետաձգված է», - ասել է Սերգեյ Ավետիսյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի նոր լոուքոսթերը՝ «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները նախատեսվում էր իրականացնել շաբաթը 3 անգամ: «Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով |