«Ծառուկյան» դաշինքից ընտրված 11 պատգամավոր պահանջում է չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը

«Ծառուկյան» դաշինքից  ընտրված 11  պատգամավոր պահանջում է չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 11 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը: Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց: Այդ մասին է հայտարարել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի նիստի ժամանակ

Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Դիմում են ներկայացրել Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Ալիկ Եղիկյանը, Հրանտ Դավթյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանն ու Արտյոմ Ծառուկյանը:

Դիմումը ներկայացրածներից Սերգեյ Բագրատյաննասել է, որ տեղյակ չէր իր անունից դիմում ներկայացնելու մասին, փորձել է շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի կարողացել:

Ըստ Բագրատյանի, իր ստորագրությունը եղել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակից դուրս գալու դիմումի տակ, ինչը ենթադրում էր, որ որևէ մեկը կարող էր լքել ցուցակը միայն մինչև ընտրության օրը. արդեն ընտրվելուց հետո մանդատից հրարաժվելու մասին դիմումի մեջ խոսք չի եղել:

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել էր, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։

Ընթերցեք նաև. «Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ. «Ինքնաբացարկ չենք ներկայացրել»

 Ուշագրավ
---