Հարյուրավոր իտալացիներ գրոհել են կառուցվող ադրբեջանական գազամուղը

Հարյուրավոր իտալացիներ գրոհել են կառուցվող ադրբեջանական գազամուղը

PanARMENIAN.Net - Իտալիայի հարավային Սալենտո գավառում հարյուրավոր մարդիկ բողոքում են Անդրադրիատիկ գազամուղի (TAP)շինարարության դեմ, որով ադրբեջանական գազը հասցվելու է Եվրոպա:

Ըստ իտալական ԶԼՄ-ների, մայիսի լույս 3-ի գիշերը No TAP կազմակերպության հարյուրավոր անդամներ հարձակվել են գազատարի պահպանվող տարածքի վրա:

Ըստ շինարարությունն իրականացնող ընկերության տեղեկատվության, հարձակվողները քարկոծել են հերթապահ պահակներին: Տուժածներ չկան, բայց զգալի վնաս է հասցվել հարևանությամբ կայանված ավտոմեքենաներին: Բացի այդ, ցուցարարները տապալել են ընկերության տեղադրած երկաթե ցանկապատը:

Մարտի կեսերից Իտալիայի այդ շրջանում բողոքի ցույցեր էին կազմակերպվում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ: No TAP կոմիտեն, որը գլխավորում է իտալական խորհրդարանում քվեների 22 տոկոսով ներկայացված «Հինգ աստղ» շարժման ղեկավար, դերասան և բլոգեր Բեպպե Գրիլոն, բողոքի ցույցեր էր անցկացնում ծառերի տեղափոխման դեմ: Մարտի 29-ին բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև:

Իտալական Լացիոյի շրջանային դատարանը կասեցրել էր Անդրադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է առաքվի Իտալիա: Գազամուղի շինարարության համար նախատեսվում էր 221 ձիթենի տեղափոխել իտալական Մելեդունիո քաղաքից Ապուլիա տարածաշրջան: Դատարանի որոշումն արգելափակում է գազամուղի շինարարական աշխատանքներն առնվազն մինչև ապրիլի 19-ը, սակայն ապրիլի 8-ին որոշվեց, որ շինարարությունը շարունակվելու է:

Ընթերցեք նաև.Իտալիայում ադրբեջանական գազամուղի շինարարությունը կշարունակվի

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---