Իսպանական Կույերան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 3 մայիսի 2017 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Քաղաքը միացել է Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Իսպանիայի Վիլյենա (Villena) քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած իսպանական մոտ երեք տասնյակ քաղաքների ցանկը: Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը: Ըստ բանաձևի՝ Կոլորադոյում ապրիլի 26-ն այսուհետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է լինելու: Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |