Եվրոպան պատրաստ չէ օբյեկտիվ գնահատականների «սառեցված հակամարտությունների» հարցում 6 նոյեմբերի 2007 - 19:01 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական հանրությունը պատրաստ չէ օբյեկտիվ գնահատականներ եւ եզրահանգումներ անել սառեցված հակամարտությունների կարգավորման հարցով»,- հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան` մեկնաբանելով նոյեմբերի 5-6 Բեռլինում նշանակված լսումները «սառեցված հակամարտությունների» շուրջ: Նրա խոսքերով, Եվրոպայի դիրքորոշման ոչ կառուցողական բնույթը հաստատում է այն փաստը, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում հանդիպմանը Բեռլինում: «Խնդրի նկատմամբ նման մոտեցումը տանում է արյունահեղության: Չէ որ ակնհայտ է, որ ողջ հարցը Ռուսաստանի նկատմամբ քաղաքական կողմնորոշման մեջ է»,- նշել է Շամբան: Նա ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից չճանաչված պետությունների ժողովուրդները շարունակում են իրենց ուղին անկախության ճանաչման ճանապարհին: «Եւ արդյոք Հարավային Կովկասի ներկայացուցիչները կմասնակցեն քննարկումներին առանց հակամարտության հիմնական կողմերի մասնակցության, մեզ համար նշանակություն չունի»,- ասել է նա, հիմնավորելով իր դիրքորոշումը, որ «դա ցույց է տալիս, որ Արեւմուտքը հավատարիմ է երկակի չափանիշներին», հաղորդում է Regnum-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |