Ջիվան Գասպարյանը համերգ կտա Պետերբուրգում 4 մայիսի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը մայիսի 12-ին համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան մշակույթի պալատում: Համերգի կազմակերպիչները նշում են, որ Ջիվան Գասպարյանը երաժշտության կենդանի լեգենդ է, «որի ստեղծագործությունները սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ դուդուկը տասնամյակներ շարունակ թովում և գրավում է իր մեղեդիներով»: «Հայաստանում Ջիվան Գասպարյանն իրավամբ համարվում է հայ ժողովրդի երաժշտական ժառանգության պահապանը: Այդ հանճարեղ մարդու շնորհիվ աշխարհին հասու դարձավ հայկական երաժշտությունը: Դուդուկի ցնցող մեղեդիները սկսեցին հնչել ոչ միայն ժողովրդական և փողային համույթներում, այլ նաև ջազում, ռոքում, սիմֆոնիկ ստեղծոգործություններում»,-ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ջիվան Գասպարյանը 70 տարի է դուդուկ է նվագում. «Նա ստեղծում է եզակի հնչեղություն, որը չի ջնջվում հիշողությունից»: 2017-ի ապրիլին Ջիվան Գասպարյանը Մոսկվայի Կրեմլի պետական պալատում«Հնչող կտավները» նախագծի շրջանակումներկայացրել է Հովհաննես Այվազովսկու կտավները՝ ուղեկցելով ցուցադրությունն իր կատարումներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |