Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում անփոփոխ է. հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով 7 նոյեմբերի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Երեւան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարիի գլխավորությամբ: Նոյեմբերի 7-ին նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ վերջերս Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների խորացմանը, նաեւ խթան կհանդիսանա ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար: Խոսելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարին նշեց, որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է, այն է` խնդրի լուծում խաղաղ կարգավորման ճանապարհով: Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաեւ հայ-իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |