Հրանտ Դինքի զավակները լքել են Թուրքիան 7 նոյեմբերի 2007 - 16:56 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդի Արատ Դինքը ընտանյոք հանդերձ մեկնել է Թուրքիայից եւ տեղափոխվել Բրյուսել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Նիդերլանդների հայ համայնքների դաշնության (FAON) մամլո քարտուղար Ինգե Դրոստը: Նրա խոսքերով, անցյալ տարի Հրանտ Դինքի դուստրը տեղափոխվել է Հաագա` մշտական բնակության:Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Արատ Դինքը մեկնել է, քանի որ «նրան եւ նրա ընտանիքին վտանգ էր սպառնում»: Հոկտեմբերին Արատ Դինքը դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով մեկ տարվա պայմանական ազատազրկման երկրորդ անգամ Հրանտ Դինքի այն հարցազրույցի հրապարակման համար, որում խոսվում էր Հայոց ցեղասպանության մասին, ինչը թուրքական օրենքներով հանդիսանում է «ազգային արժանապատվության անարգանք»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |