Նախարար. Գծատերեր չենք ունենա![]() 5 մայիսի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ՝ առանց գծատերերի: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով. «Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր»,- մեջբերում է Aysor.am-ը։ Նա նաև տեղեկացրել է, որ լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։ «Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը», - ասել է նախարարը՝ նշելով, որ քննարկման փուլում է միասնական համակարգի մեքենաների որակի ու սպասարկող օպերատորների հարցը։ «Պետք է լինի մեկ կամ մի քանի պատասխանատու օպերատոր», - ասաց Վահան Մարտիրոսյանն՝ նշելով, որ Հանրապետությունը, հավանաբար, կբաժանվի շրջանների: Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։ Կարդացեք նաև. Հայաստանում վճարովի ճանապարհներ կարող են հայտնվել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |