Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել![]() 6 մայիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի և Երևանի օդանավայականների միջև հնարավոր է՝ ուղիղ չվերթներ իրականացվեն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքը: Նշվում է, որ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը: Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա բացի ճանապարհորդների ժամանակը խնայելուց, հարմարավետությունից, նաև զգալի կխթանի զբոսաշրջությունը, բիզնես ճանապարհորդությունների թվի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը և կնպաստի ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացմանը: Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի և գործադիր տնօրենի տեղակալ և արտաքին կապերի գծով տնօրեն Թրևոր Դեյլիի հետ քննարկումները, կայքի հաղորդմամբ, Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի և «Զվարթնոց» օդանակավակայանի միջև ուղիղ չվերթներ մեկնարկելու վերաբերյալ դրական և կառուցողական գաղափարներ փոխանակելու հնարավորություն են տվել: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննարկումներում ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Վերջինս նշել է, որ ուղիղ չվերթների գաղափարը համահունչ է նաև Լոս ԱՆջելեսի օդանավակայանի զարգացման տեսլականի հետ, որով նախատեսում են մոտ $5 մլրդ-ի ներդրում իրականացնել, ավելացնել ուղիղ չվերթների քանակն ու ուղղվածությունը՝ օդանավակայանը դարձնելով կարևոր միջազգային զբոսաշրջային հանգույց: «Մենք ողջունում ենք մեր կառուցողական համագործակցությունը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ղեկավարության հետ և գնահատում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը», - ասել է Ռաֆֆի Համբարյանը: Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668.589 մարդ, որը 28.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Կարդացեք նաև՝ Թուրքական լոուքոսթերը թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |