Շվեցարիայի խորհրդարանի խոսնակ. Մենք աջակցում ենք ժողովրդավարական ուղին բռնած երկրների զարգացմանը 8 նոյեմբերի 2007 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Շվեցարական համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Շվեցարիայի երկկողմ շփումների կապակցությամբ, բարձր գնահատելով Շվեցարիայի խորհրդարանում հայ-շվեցարական բարեկամության խմբի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը: Նախարար Օսկանյանը կարեւորեց փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես կարեւորելով Շվեցարիայի մասնակցությունը ՀՀ կառավարության գյուղական շրջանների զարգացման ծրագրերին: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Իր հերթին, տիկին Էգերզեգի-Օբրիստին ներկայացրեց Հայաստան կատարած այցի նպատակներն ու հայտնեց տպավորությունների մասին: Իր այցի ընթացքում Շվեյցարիայի խորհրդարանի նախագահը այցելել էր Շվեյցարիայի մասնակցությամբ հայաստանյան ձեռնարկություններ, ծանոթացել դրանց գործունեությանը: Տիկին Էգերզեգի-Օբրիստինի խոսքով իրենց նպատակն է աջակցել ժողովրդավարական ուղին բռնած երկրների զարգացմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |