Մոսկվայում ձերբակալվել են դեռահասներ, որոնց կասկածում են ոչ սլավոնական արտաքինով 25 մարդկանց սպանության մեջ 9 նոյեմբերի 2007 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել են չորս դեռահասներ, որոնց կասկածում են ոչ սլավոնական արտաքինով 25 մարդկանց սպանության մեջ: Դեռեւս ապրիլի 16-ին մայրաքաղաքի միլիցիայի աշխատակիցները ձերբակալել էին երկու 18-ամյա մոսկվացիների: Հետաքննության ընթացքում հինգշաբթի, նոյեմբերի 8-ին, ձերբակալվեցին նրանց երկու 19-ամյա հանցակիցները: Երիտասարդներին կասկածում են նրանում, որ 2006 թվականի հոկտեմբերից մինչեւ 2007 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրանք դանակներով սապնություններ են կատարել: 25 հանցագործությունների թվում, որոնցում միլիցիան կասկածում է պատանիներին` ապրիլի 2-ին Չինաստանի քաղաքացիների սպանությունն է Պանֆիլովի փողոցում: Դանակները հայտնաբերվել են ձերբակալվածների բնակության վայրում: Քննության տվյալներով` որպես կանոն, նրանց զոհ են գնացել ոչ սլավոնական արտաքինով մարդիկ: Կասկածյալները ձերբակալվել են Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու հանդեպ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում, որոնք մեղադրվում են ծնունդով հայաստանցի Կարեն Աբրահամյանի սպանության համար, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |