ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին. Ռաքքան կազատագրեն նրանց օգնությամբ![]() 10 մայիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-նզենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: «Քրդական ջոկատները միակ ուժն են, որը կարող է առաջիկայում հաջողությամբ պաշարել Ռաքքան»,-հայտարարել է նա մամուլի համար ճեպազրույցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Ընդ որում Սփայսերը խոստովանել է, որ Վաշինգտոնում գիտեն թուրքական կողմի մտավախությունների մասին քրդերի սպառազինման հարցում: Սփայսերը հավաստիացրել է Թուրքիային, որ ԱՄՆ-ն հավատարիմ է «ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին պաշտպանելու գործին»: Սպիտակ տան ներկայացուցիչը չի ճշտել, թե արդյոք Թրամփը քրդերին զենք առաքելու հարցը քննարկել է Անկարայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Զենքի մատակարարումները քրդերինդժգոհություն են առաջացնում Թուրքիայում, որտեղ կարծում են, որ քրդական կազմավորումները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Վաշինգտոնն ու Անկարան ահաբեկչական կազմավորում են համարում ՔԱԿ-ը: Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից՝ տարածաշրջանում որպես ՄԱՆ «վստահված ուժեր» քրդերին օգտագործելու մասով: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նոր նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն կամ սեփական զորքերը Սիրիա կուղարկի, կամ ուշադրությունը կսևեռի Անկարային սատարող արաբական միավորների վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |