Նոր դեղամիջոցների շնորհիվ ՄԻԱՎ-ով հիվանդների կյանքը կարող է 10 տարով երկարել![]() 11 մայիսի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ըստ Բրիսթոլի համալսարանի գիտնականների նոր հետազոտության արդյունքների, ՄԻԱՎ-ով տառապող և նորագույն դեղամիջոցներ ընդունող երիտասարդների կյանքի տևողությունը կարող է մոտենալ միջին վիճակագրական ցուցանիշներին, հայտնում է BBC-ին: Հիվանդները, որոնք 2010-ին սկսել են ընդունել բարձր ակտիվության հակառետրովիրուսային թերապիա, ըստ կանխատեսումների, 10 տարի ավելի երկար կապրեն, քան այն հիվանդները, որոնք դեղամիջոցներ են ստացել 1996-ին: Բժիշկները նշում են, որ որքան շուտ սկսի բուժումը հիվանդը, երկար և լիարժեք կյանքով ապրելու ավելի շատ շանսեր կունենա: Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները շատ ավելի քիչ են և վիրուսին ավելի դժվար է դրանց հանդեպ ռեզիստենտություն մշակել, գրում է newsru.co.il-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իսպանացի գիտնականները, հնարավոր է, առաջընթաց են գրանցել ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի որոնումներում, որը կօգնի իմունային համակարգին պայքարել վիրուսի դեմ:Բարսելոնայում աշխատող գիտնականներն օգտագործել են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Տոմաշ Հանկեի մշակած պրեպարատը: Հետազոտությունները շարունակվում են Բարսելոնայի 3 հիվանդանոցում Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |