Թուրքական բանակը ավարտել է Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության նախապատրաստումը10 նոյեմբերի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակն ավարտել է քուրդ գրոհայինների դեմ Հյուսիսային Իրաքում սահմանամերձ ռազմական գործողության նախապատրաստումը եւ կառավարությունից այն անցկացնելու հրահանգներին է սպասում, հայտնել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Յաշիր Բույուկանիտը: «Գործողության նախապատրաստման բոլոր տեխնիկական աշխատանքները ավարտվել են: Նոյեմբերի մեկին կառավարությանը ուղարկվելու է պաշտոնական նամակ, որում նշվում է` ինչպիսի խնդիրներ ենք մենք դնում մեր առջեւ: Այժմ գործողությունն իրականացնելու լիազորությունը կառավարության մոտ է: Եթե նա համապատասխան հրահանգ տա, մենք շատ կարճ ժամանակահատվածում կարող ենք սկսել գործողությունը»,- շաբաթ օրը թուրքական գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ջումհյուրիեթ» թերթը:Թերթը նշում է, որ Բոյուկանիտը հիշեցրել է, որ թուրքական բանակը բազմաթիվ անգամներ է գործողություններ անցկացրել Հյուսիսային Իրաքում: «Ասում են, որ մինչեւ հիմա 23 գործողություն է անցկացվել, եւ դրանք հաջողություն չեն բերել: Մենք դրանք իրականացրել ենք ըստ պահանջի եւ ժամանակի եւ դրանցից երեքը եղել են շատ խոշոր (1992, 1995 եւ 1997 թվականին) եւ կոնկրետ արդյունքներ են տվել»,- ընդգծել է նա Բույուկանիտը: Թուրքական գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերով, սահմանամերձ գործողությունը մի քան ասպեկտ ունի, մասնավորապես` քաղաքական եւ դիվանագիտական: «Մենք` որպես զինված ուժեր, զբաղվում ենք դրա ռազմական ասպեկտով»,- շարունակել է նա: Բույուկանիտի կարծիքով, զուտ ռազմական միջոցներով հաղթանակ տանել հնարավոր չէ: «Այսօր ահաբեկչությունը գլոբալ երեւույթ է եւ մեկ գործողությամբ անհնարին է վերացնել Քրդստանի Աշխատավորական կուսակցություն ահաբեկչական խմբավորումը», հաղորդում է Վեստի-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |