ԱԿԲԱ. Բիզնեսը 100 օր ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից

ԱԿԲԱ. Բիզնեսը 100 օր ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի hայաստանյան բիզնեսին:

Մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝

- մինչև 100 միլիոն դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից,

- մինչև $250.000 և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:

Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար: Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝

- Անվճար ArCa Business և Visa Business քարտեր

- Ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ

- Անվճար POS-տերմինալի տեղադրում

- Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով

- GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն

Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը:

Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---