ԱՄՆ-ի քրիստոնյա եկեղեցիների խորհուրդը կոչ է արել Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին, Այզելինում (Նյու Ջերսիի նահանգ) քրիստոնյա եկեղեցիների ամենամյա հավաքում, ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդի Գլխավոր վեհաժողովը (NCC) եւ Եկեղեցիների համաշխարհային ծառայությունը (CWS) կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել այն բանաձեւը, որը հաստատում է որ 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են եղել:



Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անընդունելի է, որ Միացյալ Նահանգները դեռեւս պաշտոնապես չեն ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը, որը փաստորեն խլել է Փոքր Ասիայում բնակվող հայերի մեծամասնության կյանքը»: Հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւին, հեղինակները նշում են, որ այդ օրինագծում «ճանաչվում է այդ ընդունված պատմական փաստը եւ դատապարտվում է մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը»:



«Որպես հավատի մարդիկ, մենք մտահոգություն ենք հայտնում նրանով, որ մեր կողմից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամները չեն պայքարում հանուն ճշմարտության», ասվում է ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդի Գլխավոր վեհաժողովի բանաձեւում: Փաստաթղթում ասվում է, որ այդ կազմակերպությունը «պնդում եւ կոչ է անում Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը ընդունել 106-րդ բանաձեւը մինչ ներկայիս Կոնգրեսի լիազորությունների սպառումը»:



ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը 35 եկեղեցիների էկումենիկ միություն է: NCC անդամների հոտը հասնում է շուրջ 45 միլիոն հավատացյալների երկրի բոլոր նահանգների 100 000 թեմերում, հաղորդում է National Council of the Churches USA.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---